Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ինչպես փրկվեց շվեդուհու դեմքը

Ինչպես փրկվեց շվեդուհու դեմքը

Մեր օրերում բավական հաճախ հանդիպում են դեպքեր, երբ դժբախտ պատահարների, բռնությունների կամ անուշադրության պատճառով մարդիկ ստանում են այնպիսի վնասվածքներ, որոնք շատ դժվար են ենթարկվում բուժման, իսկ դրանից հետո շատ հաճախ դառնում  հաշմանդամներ Այս հոդվածի մեջ ներկայացված են մի քանի այդպիսի իրավիճակներ և ներկայացված են բուժման դրական արդյունքները: Ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր դեպքերում խոսքը գնում է բժշկական տզրուկների ցուցաբերած ֆանտաստիկ վերականգնողական հատկությունների մասին:

Դեպք 1-ին: Շվեդիայում շան հարձակումից դեմքի փափուկ հյուսվածքների ծանր վնասումից հետո հնարավոր եղավ փրկել երիտասարդ կնոջ ոչ միայն վնասված հյուսվածքնորը, այլ նաև հասնել վերականգնողական կատարյալ արդյունքնի: Այս ամենի համար մեծ նշանակություն են ունեցալ տզրուկները․․․ Մոտ 15 ժամ տևողությամբ վիրահատությունից հետո հյուսվածքների սնուցումն ու արյունամատակարարումը կարգավորելու համար բժիշկներն օգտագործեցին 358 տզրուկ: Նրանց շնորհիվ հնարավոր եղավ պահպանել և վերականգնել հյուսվածքները:

Դեպք 2-րդ: Ավսրալիայում շնաձկան հարձակումից վերին վերջույթի ծանր վնասվածքով երիտասարդ տղային նույնպես օգնեցին տզրուկները: Վերջույթի արյունահոսքը և սնուցումը վիրահատությունից հետո հնարավոր եղավ կարգավորել միայն տզրուկների օգնությամբ:

Դեպք 3-րդ: Երիտասարդ տղան դժբախտ պատահարի արդյունքում զրկվել էր իր վերին վերջույթի երկու մատերից: Վիրահատությունն անարդյունք կլիներ, եթե չլինեին տզրուկները: Այդ մասին խոստովանում են  վիրաբույժները, ովքեր հենց իրենց նախաձեռնությամբ դիմեցին տզրուկաբուժության օգնությանը: Տզրուկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել տղայի երկու մատերն էլ՝ առանց որոնց տղան հաշմանդամ կդառնար:

Նման դեպքերը բազմաթիվ են․․․ այդպիսի դեպքերի ականատեսն ենք երբեմն նաև մենք: Եվ միայն գրագետ և համալիր մոտեցման դեպքում է հնարավոր լինում օգնել տուժածին․․․

Թե ինչպես են ազդում տզրուկները, ամբողջ աշխարհում դեռ լիարժեք բացահայտված չէ: Իհարկե կան նրանց ֆերմենտային կազմի և բաղադրության վերաբերյալ կատարված բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնց հիման վրա կարելի է բացատրել նարանց ազդեցության  լայն սպեկտորը, սակայն այնուամենայնիվ շատ բաներ դեռ մնում են չբացահայտված․․․ Փաստն այն է, որ տզրուկներն օգնում են վերականգնել հյուսվածքների կենսագործունեությունը: Նրանք ապրեցնում են․․․ Այսօր նրանց այդ հատկությունը  հատկապես մեծ կիրառում ունի հյուսվածքների փոխպատվաստման մեջ:

 

ՀԻՐՈՒԴՈ ՄԵԴ բժշկական կենտրոն
Հասցե Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն,
Տիգրան Պետրոսյան փող. 42/2

Հեռախոս

+374 10 37 06 06

Բջջ. հեռախոս +374 91 37 06 06
Վեբ Կայք
www.hirudomed.am
Էլ. հասցե

[email protected]

Սկզբնաղբյուր. hirudomed.am
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. Ա. Ռափյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ